Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հակաբեղմնավորիչների ճիշտ ընտրությունը

Հակաբեղմնավորիչների ճիշտ ընտրությունը

Հղիությունից պաշտպանվելու որևէ լիարժեք մեթոդ գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրը ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր: Հակաբեղմնավորիչները միայն նվազեցնում են հղիության զարգացման ռիսկը և ոչ բացառում այն:

 

Կրկնակի արդյունավետ է հղիության վերահսկումը, երբ տղամարդը կիսում է ընտանիքի պլանավորման պատասխանատվոությունը: Գոյություն ունեն անցանկալի հղիությունիցպաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ տարածված հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ(հորմոնալ պրեպարատներ) և ներարգանդային հակաբեղմնավորիչները: Սակայն պետք է հաշվի առնել, որհորմոնալ պրեպարատների կիրառումը կրում է խիստ անհատական բնույթ, հիմնականում խորհուրդ է տրվում միջին տարիքի կանանց ընդ որում պրեպարատի ընտրոությունը կատարվում է անպայման բժշկի խորհրդատվությամբ, անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

 

Ներարգանդային հակաբեղմնավորիչների թվին են պատկանում պարույրները, որոնք առավել ցուցված են պարբերաբար սեռական կյանքով ապրողներին, քանի որ ունեն տևական ազդեցություն: Ներարգանդային միջոցների արդյունավետության գործակիցը կազմում է 98% և որ ամենակարևորն է կողմնակի ազդեցությունները համեմատաբար ավելի քիչ են: Իսկ ներհեշտոցայինմիջոցները` մոմիկները և մածուկները ունեն ավելի կարճատև ազդեցություն (ազդեցությունը սկսվում է տեղադրելուց 5 րոպե հետո տևում է մինչև 4 ժամ), որոնք հակաբեղմնավորիչ հատկությունից բացի օժտված են նաև հակամանրէային և բուժիչ ազդեցություն: Ընդհատված սեռական հարաբերությունը հղիությունից պաշտպանվելու առավել տարածված մեթոդներից է: Այն ինչպես և մյուս տարբերակները ունի իր դրական և բացասական կողմեր: Այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել: Այս մեթոդը արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքման հեղուկում,սպերմատոզոիդների առկայություն հետևապես հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ վաղաժամ սերմնածայթքում, սեռական թուլություն և նևրոզ ի վերջո կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության:

 

Կենսաբանական կամ օրացույցային մեթոդը, որի արդյունավետության գործակիցը կազմում է 90%, հիմնված է ձվազատման ժամկետի որոշման և նշված օրերին սեռական հարաբերությունների հաճախականության սահմանափակման վրա: Սովորաբար այն դաշտանային ցիկլի 14-րդ օրն է, սակայն ապահովության համար խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից 10-ից մինչև 17-րդ օրը, այսինքն մեկ շաբաթ: Մեխանիկաական հակաբեղմնավորիչներից լայն տարածում ունեն պահպանակները, որի արդյունավետության գործակիցը կազմում է 88% Մեթոդի առավելությունը կայանում է նրա օգտագօրծման հարմարավետության և պարզության մեջ: Պահպանակների առավելության ևս մեկ կարևոր հանգամանք, այն գրեթե 99% պաշտպանում է սեռավարակներից:

 

Այնուամենայնիվ պետք է հիշել, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ցանկացած մեթոդի արդյունավետությունը աճում է վերջինիս ճիշտ և մշտական կիրառման դեպքում:

Սկզբնաղբյուր. Sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ